ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կոչ է անում, որ «դեմոկրատական Սիրիայի ընկերները» միավորվեն և պայքարեն Բաշար Ալ-Ասադի իշխանության դեմ: Նա այս կերպ ցանկանում է ցույց տալ տարբեր ազգերի միության միջոցով պաշտոնական խմբի ձևավորման հավանականությունը, որը պետք է կոորդինացված աջակցություն ցույց տա Սիրիայի ընդդիմությանը:
The Washington Post-ը գրում է, որ Քլինթոնն ասել է, թե միջազգային հանրության պարտականությունն է դադարեցնել այս արյունահեղությունը և արագացնել Բաշար Ալ-Ասադի իշխանությունից հեռացումը: Նա ասել է, որ «Սիրիայի ընկերները» պետք է միասին աշխատեն այս ամենին հասնելու համար:
Նա քննադատաբար է մոտեցել Ռուսաստանի և Չինաստանի գործողություններին, որոնք դեմ էին քվեարկել Սիրիայի նկատմամբ պատժամիջոցներ իրականացնելու ՄԱԿ-ի որոշմանը:
Քլինթոնն ասել է, որ ՄԱԿ-ում շաբաթ օրը տեղի ունեցածը «զավեշտալի էր»։