Ղրիմի ափից 60 կմ հեռավորության վրա՝ Ազովի ծովում այրվող «Իվան Վիկուլով» բեռնանավի անձնակազմի չորս անդամները ևս լքել են նավը`տեղափոխվելով «Նավապետ Մոշկին» սառցահատի վրա: Այս մասին տեղեկացնում է Ուկրաինայի ԱԻՆ-ի ղրիմյան բաժանմունքի մամլո ծառայությունը:
Այժմ բեռնանավի տերերը որոշում են նրա տարհանման հարցը: «Ռիա Նովոստի»–ին այս մասին հայտնել է մամլո ծառայության ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ բեռնանավի վրա գտնվող անձնակազմի 14 անդամներից տասը փրկվել էին ուղղաթիռի միջոցով:
Նախնական տվյալներով՝ բոլոր նավաստիները, Ռուսաստանի քաղաքացիներ են:
Միջադեպը տեղի էր ունեցել Կերչի նեղուցում՝ Ղրիմի ափից մոտ 60 կմ հեռավորության վրա: Բեռնանավի վրա պայթյունի պատճառով հրդեհ էր բռնկվել: