Իրանի Հեղափոխական գվարդիայի ղեկավարի տեղակալն այսօր Fars լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ Իրանը պատրաստ է հարձակվել ցանկացած երկրի վրա, որի տարածքը կօգտագործվի Իրանի դեմ հարձակում իրականացնելու համար:
Ըստ Reuters-ի՝ Հուսեյն Սալամին ասել է, որ թշնամու կողմից Իրանի դեմ ուղղված թշնամական գործողությունների համար օգտագործված ցանկացած տարածք կենթարկվի Իրանի զինված ուժերի հարձակմանը:
Երեկ Հեղափոխական գվարդիան սկսել է երկօրյա ռազմական զինավարժություններ։ Իրանի և Արևմուտքի միջև միջուկային ծրագրի շուրջ սկսված հակամարտությունն ավելի է սրվում: