Վոլգոգրադում ոստիկանը չի կարողացել ինքնասպանություն գործել` գնդակ արձակելով գլխին: Այժմ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար, իսկ իրավապահ մարմինները ստուգումներ են անցկացնում՝ ինքնասպանության փորձի պատճառները բացահայտելու համար: Որպես նախնական պատճառ՝ նշվում են անձնական խնդիրները:
Ըստ «Ինտերֆաքս»-ի` դեպքը տեղի է ունեցել կիրակի օրը, ժամը 7.25-ին՝ գումարտակի շենքի մուտքի մոտ: Ոստիկանն այժմ գտնվում է Վոլգոգրադ քաղաքի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում: Նրան վիրահատել են:
Ինչպես նշվում է, աշխատավայրում նա խնդիրներ չի ունեցել, և ըստ նախնական տվյալների՝ այդ քայլին է գնացել ընտանեկան խնդիրների պատճառով։