Բուլղարիայի կառավարությունը պատրաստում է հրաման, որով հետ են կանչվելու 47 բարձրաստիճան դիվանագետներ` դեսպաններ և գլխավոր հյուպատոսներ, որոնք աշխատում են աշխարհի տարբեր ծայրերում: Ինչպես նշում են բուլղարական աղբյուրները, նրանցից մեծ մասը եղել են անվտանգության ծառայութան գործակալներ կոմունիստական վարչակարգի ժամանակ:
Սպասվում է, որ քննարկումներն այս ուղղությամբ դեռ կշարունակվեն, քանի որ երկրի նախագահը մեկ անգամ արդեն հայտարարել է, որ անհրաժեշտություն չկա այդ դիվանագետների հետկանչման, քանի որ նրանք արհեստավարժ են: Նա կոչ է արել, որ կառավարությունն էլ գործի համապատասխան ձևով:
Հավանական է, որ այդ դիվանագետների մեջ լինի նաև Բուլղարիայի դեսպանը Հայաստանում` Տոդոր Ստայկովը, քանի որ օրեր առաջ բուլղարական խորհրդարանի կողմից հրապարակված ցուցակում կար նաև նրա անունը: