Boxingscene-ը տեղեկացնում է, որ առաջին միջին քաշային կարգում անպարտելի 25-ամյա բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը տարավ իր հերթական հաղթանակը:
Սան Անտոնիոյում (ԱՄՆ) կայացած մենամարտում հայազգի բռնցքամարտիկը պարտության մատնեց Տրոյ Լոուրիին (27-12-0): ԱՄՆ-ի 41-ամյա ներկայացուցիչը նոկաուտի ենթարկվեց երրորդ ռաունդում, իսկ Վանեսն իր հաղթանակների թիվը հասցրեց 33-ի` պաշտպանելով առաջին միջին քաշային կարգում իրեն պատկանող WBC Silver գոտին:
Մենամարտը տեղի ունեցավ Welcome to the Future բռնցքամարտի երեկոյի շրջանակներում: