Գրոհայինները Նիգերիայում պայթեցրել են իտալական խոշոր նավթագազային Ani Spa ընկերության նավթամուղը:
Խողովակաշարը ճեղքվել էր Բաիելսայի շրջանի հատվածում՝ շաբաթ գիշերը: Պայթյունից հետո խողովակի մեջի նավթն այրվել է:
Պայթյունի պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Հանուն Նիգերիայի դելտայի ազատագրման» շարժումը։
Նիգերիայում շատ հաճախ են պայթեցվում օտարերկրյա ընկերություններին պատկանող նավթամուղերը: Պայթյունների համար պատասխանատվությունը բազմիցս իր վրա է վերցրել վերոնշյալ խմբավորումը, որի անդամները պայքարում են Նիգերիայից նավթի արտահանման դադարեցման համար: