Friday, 29 03 2024
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին

Արմանին` 9 տարի, Համոյին` ազատություն, մարմնավաճառներին` Կիևյան փողո՞ց

Մեղադրողը փետրվարի 3-ի դատական նիստում պահանջել է 9 տարվա ազատազրկման դատապարտել Համլետ Դավթյանի թիկնապահ Արման Մելիքյանին: Վերջինս մեղադրվում է Կարատեի Ջիու-ջիցու մարզաձևի ֆեդերացիայի նախկին նախագահ, սև գոտի Համլետ Դավթյանի հավաքագրած և Կիևյան փողոցում աշխատող աղջիկների սեռական շահագործմանն օժանադակելու մեջ:

Ու չնայած գլխավոր մեղադրյալը թրաֆիքինգի մեջ մեղադրվող Համլետ Դավթյանն է, սակայն նրա մասով գործն անջատել են առանձին վարույթ, քաղցկեղ ունենալու անվան տակ թողել ազատության մեջ, իսկ տուժող ճանաչված աղջիկներին` հավանաբար թողել նույն կարգավիճակում` Կիևյան փողոցի «կլիենտների» քմահաճույքին:

Ի դեպ, Համոյի` աղջիկ ներգրավելու և աշխատեցնելու մեխանիզմը յուրահատուկ է. ոմանց որպես «հարս» բերել է տուն, մի թեթև սեր խոստացել, հետո հենց «սերը» դարձել է «թթվասեր», ասել է` ընտանիքս ծանր վիճակի մեջ է, դուրս արի Կիևյան` ցերեկները մի քիչ պոռնկությամբ զբաղվիր, գիշերները` տուն արի… փողով: Դե նրանք էլ հանուն «սիրո» ու երևի էլի ինչ-որ բանի, բարեմասնությունների ու դրանց ծառայությունների ինքնարժեքները որոշած` դուրս են եկել մայրաքաղաքի խաչմերուկներ` Արմանի ընտանիքի «ծանր» հոգսը թեթևացնելու: Այդպես եղել է մինչ Արմանի և Համլետի համատեղ աշխատանքը, իսկ Արմանը «հարսներին» հսկողի կարգավիճակում է հայտնվել 2010-ին: Մինչ այդ Արմանը հասցրել է զարմանալ իր հետ հեռավոր բարեկամական կապ ունեցող, նախկինում թղթե տոպրակի վաճառքի գումարով ապրող Համլետի ընտանիքի նյութական վիճակի բարելավմամբ: Համլետ Դավթյանը շքեղ առանձնատուն, մեքենաներ է ունեցել, կազինոներում էլ լիքը փողեր ծախսել ու շահել: Արմանի մայրը` Գոհար Գալստյանը օրեր առաջ պատմում էր, որ Արմանը «Համոյի աղջիկներին»` Ինեսային (անունները փոխված են) ու Նանարին, ճանաչել է այնքանով, որ նրանք միշտ եղել են Համլետի կողքին: Իմացել են, թե Համոն Ինեսայի հետ պետք է ամուսնանա, և չեն իմացել, որ նա Կիևյան փողոցի խաչմերուկում մարմնավաճառությամբ է զբաղվում:

Ինեսան դատաքննական ցուցմունքում ասել է, որ ինքը Համլետի սանն է եղել, մարզվել է: Նա ապրել է Համոյի տանը, Էջմիածնի Հոկտեմբեր փողոցի 111 ա հասցեում` Համոյի հոր և մոր հետ: Դեռևս 2003-ին Համոն Ինեսային ասել է` «մենք նյութապես ծանր վիճակի մեջ ենք, դու պետք է ինձ օգնես, զբաղվես մարմնավաճառությամբ»: Եվ Ինեսան ամեն օր հասել է Կիևյան փողոց, գործն արել, ավարտել ու վերադարձել: «Էդ աղջիկը գնացել է, իրեն ծախել է, երեկոյան փողը բերել է, ամբողջ ընտանիքով լափել են»,- սա Արմանի մոր ավելի պատկերավոր բացատրությունն էր: «Հարս» Ինեսան իր ցուցմունքում նշել է Համոյի հետ ազնվորեն և անվտանգ աշխատելու մեխանիզմը. «Հեռախոսի նաուշնիկներով Համոն տնից հսկում էր իմ ամեն մի խոսակցությունը կլիենտի հետ: Գնի մասին պայմանավորվածությունը Համոն իմանում էր, ու ես իրավունք չունեի անջատեի հեռախոսը:

Իմ ամեն քայլին ինքը հետևում էր: Աշխատել եմ մինչև 2006 թվականը: Հետո այդտեղ կանգնեց նաև Օկսաննա անունով մի աղջիկ: Համոն իմացավ էդ մասին: Համոն ասում է` ինձ կծանոթացնե՞ս Օկսաննայի հետ, ու ծանոթանում են: Ինձ հետ սկսեց աշխատել նաև Օկսաննան, ես իմ ամբողջ եկամուտն էի տալիս Համոյին, Օկսաննան 50/50 էր աշխատում»: Հետո Օկսաննան սիրահարվել է մի տղայի, գործը թողել ու հեռացել է համատեղ բիզնեսից: Ինեսայի ցուցմունքի համաձայն՝ Համոն աշխատել է իր կարգավիճակի 9 աղջիկների հետ, որոնց համար տներ է վարձել Աբովյան, Ամիրյան, Կիևյան փողոցներում: Իսկ Նանարը 2008-ին է հայտնվել Համոյի կյանքում. նրան «որսացել է» թերթում տված աշխատանքի հայտարարությամբ: Սկզբում ընդունել է աշխատանքի որպես քարտուղարուհի, հետո սիրահետել, սեր-մեր խոստացել, որոշել են ամուսնանալ, բայց հենց Նանարը տրվել է Համոյին, վերջինս նրան էլ է հանել «տռաս»` ընտանիքի ծանր վիճակը թեթևացնելու: Եվ Նանարը զբաղվել է…իմացաք ինչով: Համենայնդեպս Նանարն այդպես է նշել իր ցուցմունքում: Պաշտպանական կողմի հարցերին ի պատասխան` նշել են, որ օրական 100-300 հազար դրամ փող են աշխատել ու տվել Համոյին: Դե եթե դրա միջինը բազմապատկեք ամսվա օրերով, ամիսներն էլ` աշխատած տարիների թվով` կտեսնեք, թե ինչպես է Համոն բարգավաճել ու կազինո գնացել:

Հետո Համոն Ինեսայի հետ մի աղջիկ էլ Ռոստովից է բերել` նույն նպատակով. Դոնեցկի բնակիչ Կատյան ևս Հայաստանում սկսել է զբաղվել նույն գործով, սակայն արդեն դատական փուլում` Ուկրաինայից ուղարկած իր գրությամբ դատարանին տեղեկացրել է, որ իրեն տուժող է համարում ոչ թե Համլետից, այլ Ինեսայից, քանի որ քրտնաջան աշխատած իր գումարը միշտ վերջինիս է տվել: Այսինքն` Արմանը նման փողային գործերի հետ կապ չի ունեցել, Համլետն է Ինեսայի հետ զբաղվել: Հիմա անհայտ է` ազատության մեջ գտնվող այդ անձինք այս պահին Կիևյան հանելու «ապրանք» գտե՞լ են…

Ի դեպ, Արմանի մոր` Գոհար Գալստյանի խոսքով, Համլետ Դավթյանի ազատման համար հնարավոր է` հիմք է դարձել նաև այն, որ նա Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ, գործարար Հրանտ Դավթյանի հորեղբոր որդին է: Հրանտ Դավթյանն էլ մտադիր է մեծամասնական ընտրակարգով առաջադրվել ԱԺ ընտրություններում, և այդ առիթով վերջերս իր օբյեկտում` «Մուսալեռ» ռեստորանում հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ:

Փետրվարի 15-ին պաշտպանական կողմը հանդես կգա ճառով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում