Փետրվարի 5-ի ժամը 08.30-ի դրությամբ, միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները երթևեկելի են:
Ուշադրություն. Սելիմի լեռնանցքում, Ալավերդու և Դիլիջանի որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Կատարվում են մաքրման և մշակման աշխատանքներ:
Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով: