Friday, 29 03 2024
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում

Է.Նալբանդյան. «Ադրբեջանը հակադրվել է միջազգային հանրության կարծիքին»

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Հանրային հեռուստատեսության «Իրական քաղաքակականություն» հաղորդաշարին տված հարցազրույցում անդրադառնալով ԼՂ խնդրի կարգավորման թեմային նշել է. «Գիտեք, այսօր բանակցությունների սեղանին գտնվում է 3 սկզբունք և 6 տարր: Այդ 6 տարրերը պարունակվում էին եռանախագահող երկրների նախագահների հայտարարությունների մեջ թե լ’Աքվիլայում և թե Մուսկոկայում:
Ի՞նչ են ասում միջազգային հանրությունը, միջնորդները: Ի՞նչ է ասում Հայաստանը: Միջազգային հանրությունը, միջնորդները ասում են: Ասում են այդ սկզբունքները, այդ տարրերը, այդ առաջարկները մշակվել են և առաջարկվել են որպես մեկ ամբողջություն: Եվ տարանջատել որևէ այդ տարրերից կամ սկզբունքներից որևէ մեկը մյուսներից կամ առավելություն տալ, գերակայություն տալ մյուսների հանդեպ սխալ է և անընդունելի: Ի՞նչ է ասում Հայաստանը: Հայաստանը ասում է, որ ընդունում է այդ առաջարկները, այդ սկզբունքները, այդ տարրերը, որպես հիմք՝ կարգավորման բանակցությունների համար և ընդունում է որպես ամբողջություն: Այսինքն մենք ասում ենք այն, ինչ ասում է միջազգային հանրությունը: Իսկ ի՞նչ է ասում Ադրբեջանը: Կարծում եմ, որ իրենք էլ չեն հասկանում ինչ են ասում: Ասում են «այո, բայց», «այո սակայն», «այո ,երևի ոչ»: Պարզ պատասխան է հարկավոր` «Այո կամ Ոչ», ընդունում եք այս առաջարկները թե ոչ: Միջազգային հանրությունը ասում է, որ պետք է գնալ խաղաղ կարգավորման: Հայաստանը ասում է՝ այլընտրանք չկա խաղաղ կարգավորմանը:
2010 թվականին նորից վերահաստատվեցին միջազգային հանրության այն մոտեցումները, որ 2008 թվականից արդեն ակնհայտ էին, և ներառված էին 2008 թվականի դեկտեմբերին ԵԱՀԿ-ի 56 նախարարների հայտարարության մեջ Հելսինկիում, ապա 2009 թվականի դեկտեմբերին Աթենքում և 2010 թվականին Ալմաթիում, ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպման շրջանակներում եռա նախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների, արտգործնախարարների մակարդակով արված հայտարարության մեջ: Այս ամենը ընդգծվեց նաև 2010 թվականին Մուսկոկայում` նախագահներ Դմիտրի Մեդվեդևի, Բարաք Օբամայի և Նիկոլա Սարկոզիի հայտարարությունում, Աստրախանում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից ընդունված հռչակագրում, Աստանայում Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի հնգակողմ հայտարարության մեջ: Ես կարող եմ ևս մեկ անգամ ասել, որ այս բոլոր հայտարարությունները և նրանցում պարունակվող մոտեցումները համահունչ են Հայաստանի դիրքորոշոմանը:
Ի՞նչ է ասում Ադրբեջանը: Աստանայում հնգակողմ հայտարարությունից հետո ադրբեջանական պատվիրակությունը մեծ ջանքեր գործադրեց, որ այն հայտարարությունը ոչ միայն չողջունվի մյուս երկրների կողմից, այլ նաև ընդհանրապես չհիշատակվի եզրափակիչ փաստաթղթերում»:
Այնուհետև Է.Նալբանդյանը շարունակել է. «Եվ դրա համար եմ ես ասում, որ 2010 թվականը այն տարին է, երբ առավել ակնհայտ դարձավ մեր՝ Հայաստանի կառուցողական և Ադրբեջանի ոչ կառուցողական մոտեցումը: Այսինքն այսօր Ադրբեջանը, չնայած նրան, որ ձևացնում է, որ ինչ-որ մեկը պաշտպանում է իր դիրքորոշումները, իրականում հակադրվել է միջազգային հանրության կարծիքին: Այսօր բոլոր միջազգային կազմակերպությունները, որոնք զբաղվում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմամբ, կառույցները, երկրները ունեն այն մոտեցումները, այն դիրքորոշումները, որոնք համահունչ են Հայաստանի դիրքորոշմանը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում