Առնվազն յոթ մարդ է զոհվել կիրակի օրը` Աֆղանստանի Կանդագար քաղաքում ոստիկանական բաժանմունքի մուտքի մոտ ավտոմեքենայում տեղադրված ռումբի պայթյունի հետևանքով։ Այս մասին հաղորդել է ամերիկյան NBC հեռուստակայանը:
Ըստ Աֆղանստանի պաշտոնյաների` դեպքի հետևանքով զոհվել է հինգ ոստիկան և երկու քաղաքացի, ևս 9 մարդ վիրավորվել է: «Զոհերի և վիրավորների թվում կան երեխաներ»,- տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Պայթյունի պատասխանատվությունը դեռ ոչ ոք իր վրա չի վերցրել, սակայն հնարավոր է, որ կատարվածը «Թալիբան» շարժման անդամների ձեռքի գործն է: