Thursday, 25 04 2024
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով

«ՀԺ» լրագրողի կալանքի դեպքում գործ ունենք մանր վրեժխնդրության հետ. Հայկազն Ղահրիյան

«Հայկական ժամանակ»-ի լրագրող Հայկ Գևորգյանի կալանքի փաստով ոստիկանության պարզաբանումը ոչ միայն չի բավարարում, այլև ավելացնում է կասկածները և կարծես ապացուցում է, որ նրա դեմ «գործ են սարքում»: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Lragir.am էլեկտրոնային պարբերականի խմբագիր Հայկազն Ղահրիյանը:

«Ինչ ասես արժե այդ պարզաբանման մեջ միայն այն նախադասությունը, որտեղ ասվում է, թե քաղաքացուն իբր վրաերթի ենթարկելուց հետո Հայկը իջել է մեքենայից և վրաերթի ենթարկվածին սպառնացել, թե ոստիկանություն կկանչի: Ոստիկանապետը բազմիցս հայտարարել է, որ պետք է բարձրացնի հասարակության վստահությունը ոստիկանության հանդեպ, սակայն նման գործողություններն ավելի են իջեցնում ոստիկանության հանդեպ առանց այն էլ գրեթե զրոյական վստահությունը»,- ասաց նա:

Հարցին՝ կարո՞ղ ենք արձանագրել, որ նախընտրական շրջանում լրագրողների նկատմամբ բռնաճնշումները մեկնարկել են, Ղահրիյանը նշեց. «Չէի ցանկանա, որ նման բան լիներ, սակայն ներկայիս նախընտրական շրջանը դեռ չսկսած՝ արդեն բախվում ենք նման իրավիճակի: Գոյության իրավունք ունեն այն տեսակետն ու կարծիքները, դատելով նաեւ ոստիկանության անհամոզիչ պարզաբանումներից, որ այս պարագայում գործ ունենք մանր վրեժխնդրության հետ: Սակայն, մյուս կողմից, դատելով համակարգի որակներից, չի բացառվում, որ վրեժխնդրությունը դառնա նաև նախընտրական քաղաքականություն»:

Ամփոփելով՝ Lragir.am էլեկտրոնային պարբերականի խմբագիրն ընդգծեց, որ լրատվամիջոցները Հայկ Գևորգյանի հետ կապված իրավիճակը կպահեն ուշադրության կենտրոնում և խնդիրը կդիտարկեն քաղաքացիական իրավունքների ու ազատությունների համատեքստում: «Այսինքն, իմ կարծիքով, պետք չէ «հերոսացնել», պետք է կիրառել իրավունքի պաշտպանության ճիշտ մեխանիզմներ, որի դիմաց անզոր կլինի ցանկացած բռի ուժ»,- ասաց Lragir.am էլեկտրոնային պարբերականի խմբագիրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում