Հայաստանում Եվրամիության պատվիրակության նորանշանակ ղեկավար Տրայան Խրիստեան տեղեկություն չուներ «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գևորգյանի կալանավորման մասին և «Առաջին լրատվական»-ի հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերվում կեղծ պատճառով լրագրողի ձերբակալությանը, նա պատասխանեց. «Առաջին անգամ եմ ձեզնից լսում այս դեպքի մասին: Ես Հայաստանում դեռ կարճ ժամանակ եմ: Ցավում եմ, որ ընդհանրապես ժամանակ առ ժամանակ լրագրող է ձերբակալվում աշխարհում, բայց ոչինչ ասել չեմ կարող տվյալ դեպքի մասին»:
Մեր այն դիտարկմանը, որ լրագրողական հանրությունը Գևորգյանի ձերբակալությունը ճնշում է դիտարկում նրա մասնագիտական գործունեության հետ կապված, ԵՄ ներկայացուցչության ղեկավարն ասաց, որ լրագրողական հանրությունը պետք է համընդհանուր ուժերով շարունակի պայքարել, որպեսզի ցույց տան, որ իրենք միասնական են: Իր հնարավոր միջամտության վերաբերյալ նա ասաց, որ նախ պետք է պարզի, թե ինչ է եղել և հետո որոշի: