ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Ձնաբքի և մերկասառույցի հետևանքով փակ է Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհը:
Վրաստանի Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհահատվածի մաքրման աշխատանքները եղանակի վատթարացման և հնարավոր ձնահյուսի պատճառով ժամանակավորապես դադարեցվել են: