Ավստրալիայում վերջին օրերի ջրհեղեղները հասել են ահագնացող չափերի: Ջրհեղեղներով պատված տարածքն ավելին է, քան Ֆրանսիայի և Գերմանիայի տարածքը` միասին վերցված: Երկրի հյուսիսարևելյան շրջաններն ամբողջությամբ անցել են ջրի տակ, ինչը կազմում է երկրի ողջ տարածքի մոտ 10%-ը:
Ջրհեղեղներից տուժել են 22 քաղաք և 220 հազար բնակիչ: Սա ամենաաղետալի ջրհեղեղն է Ավստրալիայում վերջին 50 տարվա ընթացքում:
Աղետի պատճառով փակվել են Քվինսլենդ նահանգի քարածխի հանքերը, նահանգի հիմնական նավահանգիստը: Այս մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը: