Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն որոշել է հանրությանը անձամբ ներկայացնել հուշագրությունների իր գիրքը:
«Մեր ժամանակների պարտիզան» անունը կրող գիրքը բաղկացած է մոտ 1000 էջից: Դրանում պատմվում է Ֆիդելի մանկության, հեղափոխական կարիերայի մասին:
Առողջական խնդիրների պատճառով Ֆիդել Կաստրոն սովորաբար խուսափում է զանգվածային միջոցառումներից: Վերջին անգամ նրան տեսել էին անցյալ տարվա ապրիլին: