Լոնդոնում Բաշար Ալ-Ասադի վարչակարգի դեմ բողոքող ցուցարարները փորձել են գրավել Սիրիայի դեսպանատունը: Ավելի քան 150 ցուցարարներ, ճեղքելով ոստիկանների դիմադրությունը, փորձել են մտնել դեսպանատուն: Ոստիկաններին հավելյալ օգնություն է պահանջվել` ցուցարարներին կանգնեցնելու համար:
Ինչպես հաղորդում է Итар-Тасс-ը, ցուցարարներին կարողացել են մղել դեսպանատան հետնամաս:
Անցած գիշեր հինգ ցուցարարների հաջողվել էր մտնել դեսպանատան շենք, սակայն նրանց ձերբակալել էին: Ցույցի ևս մեկ մասնակից էր ձերբակալվել ոստիկանի վրա հարձակվելու պատճառով: