Thursday, 25 04 2024
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610

Հայկ Գևորգյանին կալանավորելու ոստիկանության հիմնավորումները համոզիչ չեն. հայտարարություն

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն և Երևանի մամուլի ակումբը հայտարարություն են տարածել «Հայկական ժամանակի» լրագրող Հայկ Գևորգյանի կալանավորման կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն և Երևանի մամուլի ակումբը վրդովմունք են հայտնում փետրվարի 3-ին «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու, լրագրող Հայկ Գևորգյանի կալանավորման կապակցությամբ:

Կալանավորման առիթ հանդիսացած միջադեպի վերաբերյալ ՀՀ ոստիկանության և «Հայկական ժամանակի» տարածած տեղեկությունների ուսումնասիրությունը հիմք է տալիս եզրակացնելու, որ կալանքի, որպես խափանման միջոցի, ընտրությունը զուրկ է բավարար օրինական հիմնավորումից:

Համոզիչ չեն կալանավորման անհրաժեշտության վերաբերյալ ոստիկանության հիմնավորումները. ավելի քան տասն օր Հայկ Գևորգյանի նկատմամբ հետախուզում է հայտարարված եղել այն պարագայում, երբ նա շարունակել է իր մասնագիտական գործունեությունը և մուտք գործել տարբեր պետական ատյաններ, այդ թվում նաև՝ կառավարության շենք: Ավելին՝ այդ օրերին նա շփումներ է ունեցել ոստիկանության քննիչի հետ՝ օրինական պահանջ ներկայացնելով ճշտելու, թե ինչ կարգավիճակում են իրեն կանչում հարցաքննության: Լրագրողն այս մասին հստակեցում այդպես էլ չի ստացել: Մինչդեռ ոստիկանությունն իր պարզաբանումներում պնդում է՝ իբր պատշաճ կերպով ծանուցել է Հայկ Գևորգյանին: Տպավորություն է առաջանում, որ միտումնավոր նախապայմաններ էին ստեղծվում՝ լրագրողի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով:

Եթե համադրենք կալանավորման փաստը և հունվար, փետրվար ամիսներին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մասին Հայկ Գևորգյանի մի շարք քննադատական հրապարակումները, ապա բավականաչափ հավանական են դիտվում «Հայկական ժամանակի» այն ենթադրությունները, որ խափանման միջոցի ընտրությունը պայմանավորված է լրագրողի մասնագիտական գործունեությամբ:

Պահանջում ենք անհապաղ փոխել Հայկ Գևորգյանի նկատմամբ ընտրած խափանման միջոցը, ազատ արձակել նրան և ապահովել տեղի ունեցած միջադեպի անաչառ, թափանցիկ հետաքննություն: Իսկ երկրի քաղաքական իշխանությանը կոչ ենք անում արդյունավետ քայլեր ձեռնարկել լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ անհիմն հետապնդումները, մեղադրանքները և ճնշումները բացառելու նպատակով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում