Thursday, 25 04 2024
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ

Հայկ Գեւորգյան vs Վլադիմիր Գասպարյան

Լրատվամիջոցները շարունակում են իրենց կարծիքն արտահայտել և գնահատել «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գևորգյանի կալանավորման փաստը: Մասնավորապես, «Մեդիամաքս» լրատվական գործակալության տնօրեն Արա Թադևոսյանն իրենց կայքում գրել է.
«Այն հաղորդագրությունը, որով ոստիկանությունը փորձեց «հիմնավորել» մեր գործընկեր Հայկ Գևորգյանի կալանավորումը, մեղմ ասած, համոզիչ չէր: Ու եթե Վլադիմիր Գասպարյանն իսկապես որոշել է փոխել իր ենթակաների կերպարն ու ոստիկանության ինստիտուտն ավելի ընդունելի դարձնել հասարակության համար, նա պետք է հոգ տանի այն մասին, որ նման հաղորդագրությունները չհակասեն պարզ տրամաբանությանը:

Իսկ եթե բերված հիմնավորումները ճիշտ են, ապա Վլադիմիր Գասպարյանն երևի պետք է աշխատանքից ազատի բոլոր այն ոստիկաններին, որոնք զբաղվել են այս գործով, քանի որ նրանք գրեթե 3 շաբաթ չեն կարողացել գտնել մի մարդու, ով ամեն օր հոդված է գրել մի թերթում, որի գրասենյակը տեղակայված է ոստիկանության Կենտրոնի բաժնի անմիջական հարևանությամբ:

«Բարեփոխումները հաջողությամբ ավարտին հասցնելու և ոստիկանության գործունեության մեջ որակական տեղաշարժ արձանագրելու գրավականը ոստիկանության յուրաքանչյուր ծառայողի ներքին բարեփոխումն է, ծառայողական պարտականությունների անմնացորդ կատարումը, մարդկային ու քաղաքացիական որակների կատարելագործումը»: Սա մի հատված է նախորդ տարվա նոյեմբերին ոստիկանության մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդագրությունից` Վլադիմիր Գասպարյանի` համակարգի ստորաբաժանումների և ծառայությունների անձնակազմերի հետ հանդիպումների մասին:

Հայկ Գևորգյանի գործում ես ոչ ծառայողական պարտականությունների անմնացորդ կատարում եմ տեսնում, ոչ էլ մարդկային ու քաղաքացիական որակների կատարելագործում: Տեսնում եմ հենց այն գործելաոճը, որի համար էլ մեր հասարակությունը ոչ միայն չի վստահում ոստիկաններին, այլև սարսափում է նրանց հետ գործ ունենալու հեռանկարից անգամ:

Միաժամանակ կարծում եմ, որ լրագրությունը երբեք չպետք է իջնի նրանց մակարդակին, ում մշտապես քննադատում է: Երեկ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է այն հոդվածները, որոնց համար ոստիկանության պետը, «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագրի պնդմամբ, «վրեժ է լուծում Հայկից»: Իսկապես շատ լավ է, որ ոստիկանապետի ավտոմեքենայի դիմապակուն ԱՊՊԱ կտրոնը հայտնվեց Հայկի հրապարակումից հետո: Սա այն քիչ դեպքերից մեկն է, երբ քննադատությունը տալիս է տեսանելի արդյունք: Բայց բոլորովին լավ չէ, երբ այսօր «Հայկական Ժամանակը» իր առաջին էջի հոդվածներից մեկը վերնագրում է «Վովային կըզցնողը»: Ես վստահ եմ, որ նման վերնագրերը լրագրության հետ կապ չունեն: Վստահ եմ նաև, որ եթե մենք քննադատում ենք սերիալները, դրանց կերպարներին ու նրանց խոսելաձևը, մենք այդ խոսելաձևը մամուլ բերելու իրավունք չունենք:

Ես չգիտեմ, Հայկի կալանավորումը իսկապե՞ս կապ ունի իր վերջին հրապարակման հետ, որում նա գրել էր, որ Վլադիմիր Գասպարյանի մեքենան նրան նվիրել է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը: Կարծում եմ, որ ոստիկանությունն ամեն դեպքում պարտավոր է տեղեկություններ հաղորդել այդ մեքենայի մասին` ե՞րբ է այն գնվել ու ինչ միջոցներով` պետական, «արտաբյուջետային», թե սեփական:

Իսկ այն, որ Հայկ Գևորգյանը պետք է ազատ արձակվի, կարծում եմ, առհասարակ քննարկման առարկա չէ: Վստահ եմ, որ նա ոչ մի տեղ չի փախչելու, և իրավապահ մարմիններին քննություն իրականացնելու համար բոլորովին անհրաժեշտ չէ պահել նրան ճաղերի ետևում: Մանավանդ ընտրություններից 3 ամիս առաջ: Մանավանդ ժամանակից աշխարհում, երբ մարդիկ հիմնականում կարդում են միայն վերնագրերը: Իսկ դրանցում գրված է «Հայաստանում կալանավորվել է ընդդիմադիր լրագրող»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում