2025 թ. բնակչության թվաքանակով Հնդկաստանը դուրս կգա առաջին տեղը: Այս մասին ասված է ԱՄՆ մարդահամարի բյուրոյում: 2025 թ., ամերիկացի փորձագետների կարծիքով, Հնդկաստանի բնակչությունը կհասնի 1,4 մլրդ-ի և առաջին անգամ այս ցուցանիշով կշրջանցի Չինաստանին:
2050 թ. Հնդկաստանն էլ ավելի կամրապնդի իր դիրքերը, երբ բնակչության թիվը կհասնի 1,7 մլրդ-ի: Չինաստանն այս ցուցանիշով զգալիորեն կզիջի. բնակչության թիվը կկազմի 1,3 մլրդ մարդ: Այս պահին Հնդկաստանի բնակչությունը կազմում է 1,17 մլրդ, իսկ Չինաստանինը` 1,33 մլրդ: