Շարքային Մենինգին, ով մեղադրվում է Wikileaks-ին գաղտնի տեղեկություններ փոխանցելու մեջ, սպառնում է ցմահ ազատազրկում:
ԱՄՆ բանակի շարքային Բրեդլի Մենինգին, ում մեղադրում են պետական գաղտնիքները Wikileaks կայքին փոխանցելու մեջ, կդատի ռազմական տրիբունալը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Մենինգը Իրաքում ռազմական գործողությունների ժամանակ աշխատել է որպես ռազմական վերլուծաբան: Նա մեղադրվում է թշնամուն տեղեկություն տրամադրելու մեջ: Եթե մեղադրանքները հաստատվեն, ապա նրան սպառնում է ցմահ ազատազրկում:
Հիշեցնենք, որ Մենինգը ձերբակալվել էր 2010 թավականի մայիսին: