News Georgia-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը երեկ Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ԱՄՆ-ի ու Վրաստանի փոխհարաբերություններին.
«ԱՄՆ-ը Վրաստանի իշխանություններին կոչ է անում ընթանալ ժողովրդավարական ճանապարհով և ապահովել արդար խորհրդարանական ընտրությունների անցկացում: ԱՄՆ-ը ամենուրեք հանդես է գալիս ժողովրդավարության ու թափանցիկության օգտին:
Նախագահներ Բարաք Օբամայի ու Միխեիլ Սաակաշվիլիի հանդիպման ժամանակ մենք հերթական անգամ հայտարարեցինք Վրաստանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության նկատմամբ մեր աջակցության մասին: ԱՄՆ-ը շարունակում է տնտեսական, քաղաքական, անվտանգության ոլորտներում համագործակցել Վրաստանի հետ»:
Հիշեցնենք, որ այս տարի Վրաստանում կայանալու են խորհրդարանական, իսկ հաջորդ տարի՝ նախագահական ընտրություններ:











































