-Պարոն Պասկևիչյան, ամփոփում ենք 2010. որո՞նք էին, ըստ Ձեզ, այս տարվա ձեռքբերումները, ձախողումները:
-Ձեռքբերումներ չեն եղել, և դա է անցած տարվա ձախողումը։ Որակի փոփոխություն չկա, իսկ քանակը փոխվել է չդադարող արտագաղթի հաշվին։
-Ըստ Ձեզ` որո՞նք են լինելու 2011-ի առաջնահերթությունները:
-Ավելի քան մեկ տասնամյակ Հայաստանի առաջնահերթությունը մեկն է՝ ժողովրդավարության վերականգնում։ Գալիք տարում ևս պետք է փորձել դուրս բերել ժողովրդին մեկուսացումից և մասնակից դարձնել երկրի կառավարմանը։
-Ի՞նչ կբարեմաղթեք 2011-ին հայ հասարակությանը:
-Ազատություն։ Ազատություն քաղբանտարկյալներին, բայց առաջին հերթին նրանց, ովքեր թյուրիմացաբար կարծում են, որ բանտում չլինելն է ազատությունը։