Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

10 իրադարձություն, որով կհիշենք ֆուտբոլային մրցաշրջան 2010-ը

Մոտենում է ավարտին 2010 թվականը: Այն գերհագեցած էր ֆուտբոլային իրադարձություններով: Ֆուտբոլասերները տարին կհիշեն Չեմպիոնների Լիգայի եզրափակիչում Դիեգո Միլիտոյի երկու գոլերով, ՀԱՀ-ում կայացած աշխարհի առաջնության ժամանակ մշտապես հնչով վուվուզելների ձայներով, ուրուգվայցի Լուիս Սուարեսի ֆանտաստիկ «սեյվով» և Ինիեստայի «ոսկե» գոլով: Հայ ֆուտբոլասերները նույնպես հիշելու շատ բան կունենան: 2010-ը հիշարժան և հուզումնառատ տարի էր, ուստի այսօր՝ 2011 թվականի նախաշեմին, որոշեցի առանձնացնել 2010 թվականի ընթացքում հայկական ֆուտբոլում տեղի ունեցած կարևորագույն 10 իրադարձությունները: Դրանց մեջ կային և դրական, և բացասական դեպքեր, բայց դրանք բոլորն էլ արժանի են հիշատակության:


1. Վարդան Մինասյանը՝ Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Եվրո-2012-ի ընտրական մրցաշարի արդյունքում պարզ դարձավ, որ Հայաստանի հավաքականն ընդգրկվել է նույն խմբում Ռուսաստանի, Սլովակիայի, Իռլանդիայի, Մակեդոնիայի և Անդորրայի հավաքականների հետ: Հենց վիճակահանությունից հետո ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց, որ հավաքականի գլխավոր մարզչի պարտականությունները կկատարի Վարդան Մինասյանը, քանի որ նա գիտի, թե ինչպես պետք է խաղա մեր թիմը, և ունի հավաքականի զարգացման հստակ ծրագիր: Այդ որոշումն սկզբնական շրջանում ընդունվեց մեծ դժգոհությամբ: Այդ ժամանակ ոչ ոք դեռ չգիտեր, որ Մինասյանի օրոք մեր հավաքականը հասնելու է իր պատմության մեջ լավագույն արդյունքին առաջին 4 խաղերից հետո:


2. Երիտասարդական հավաքականի փայլուն խաղն ու հաղթանակները: Հայաստանի երիտասարդական հավաքականն ընտրական մրցաշարի առաջին 4 խաղերում միայն պարտություններ կրելուց հետո կտրուկ կերպարանափոխվեց և սկսեց մեկը մյուսի հետևից փայլուն հաղթանակներ տանել: 2009-ին Իռլանդիայի հավաքականին Երևանում հաղթելուց հետո, մեր տղաները կրկնեցին այդ հաջողությունը նաև մրցակցի հարկի տակ, այնուհետև գեղեցիկ ոճով առավելության հասան նաև Էստոնիայի հավաքականի նկատմամբ: Ճիշտ է օգօոստոս ամսին մեր հավաքականը պարտվեց իրենց վրացի հասակակիցներին Երևանում տեղի ունեցած մրցավեճում 2:3 հաշվով, բայց կարողացավ ռևանշի հասնել Վրաստանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ՝ հաղթելով 2:0 հաշվով:


3. Էդգար Մանուչարյանի վերադարձը: Գրեթե 5 տարի գտնվելով հոլանդական «Այաքսում» և տարբեր պատճառներով այդպես էլ չկարողանալով ամրապնդվել նրա հիմնական կազմում՝ Էդգար Մանուչարյանն այս ամառ վերադարձավ հարազատ «Փյունիկ»: Մանուչարյանի վերադարձը նշանակալից իրադարձություն դարձավ հայկական ֆուտբոլի համար: Կարճ ժամանակում ձեռք բերելով լավ մարզավիճակ՝ Մանուչարյանը դարձավ «Փյունիկի» առաջատարներից մեկը, իսկ հավաքականում աչքի ընկավ գեղեցիկ գոլով և բազմաթիվ օգտակար գործողություններով: 


4. Հավաքականը վերջապես գտավ իրեն անհրաժեշտ հարձակվողին: Տևական բանակցություններից հետո Յուրա Մովսիսյանը համաձայնվեց խաղալ Հայաստանի հավաքականի կազմում: Մեկնարկային հանդիպումը Իրանի հավաքականի դեմ այնքան էլ հաջող ընթացք չունեցավ, և Յուրան ստիպված եղավ փոխարինվել արդեն 10-րդ րոպեին, սակայն հետագա 4 խաղերում Յուրան դարձավ 3 գոլի հեղինակ՝ դառնալով մեր ընտրական խմբի գլխավոր ռմբարկու և միանգամից նվաճելով բոլոր հայ ֆուտբոլասերների սերն ու հարգանքը: 


5. Ամենաթանկ հայ ֆուտբոլիստը և նրա նորամուտը: Չեմպիոնների լիգայում Ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրերին Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Մետալուրգի» առաջատար կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայկական ֆուտբոլի համար ռեկորդային՝ 7.5 միլիոն դոլլարով տեղափոխվեց ուկրաինական գրանդ ակումբներից մեկը՝ Դոնեցկի «Շախտյոր»: Մխիթարյանն արագորեն հարմարվեց իր նոր թիմի խաղաոճին՝ դառնալով մի քանի անչափ կարևոր գոլերի և փոխանցումների հեղինակ: Մխիթարյանը դարձավ հայաստանցի առաջին ֆուտբոլիստը, ով լիարժեք մասնակցեց Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի հանդիպումներին՝ 2 անգամ հիմնական կազմում և մեկ անգամ էլ դուրս գալով փոխարինման:


6. Ֆուտբոլային ակադեմիայի բացումը: Երևանի Ավան թաղամասում սեպտեմբերի 1-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին եւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը կտրեցին կարմիր ժապավենը, ու Հայաստանի հավաքականների տեխնիկական կենտրոնը պաշտոնապես բացվեց: Համալիրի վրա ծախսվել է 12 մլն ԱՄՆ դոլար: Հիմնական ներդրումները կատարվել են ՈՒԵՖԱ-ի կողմից` 7 մլն 475 հազար դոլար` ընդհանուր գումարի 62 տոկոսը, ՖԻՖԱ-ի կողմից` 400 հազար դոլար` 3 տոկոսը, եւ ՀՖՖ-ի կողմից` 4 մլն 125 հազար դոլար` 34.4 տոկոսը: Ֆուտբոլի ակադեմիան ունի հինգ խաղադաշտ, լողավազաններ, մարզասրահներ, հյուրանոցային համալիր և բոլոր հարմարությունները լիարժեք մարզվելու և խաղերին հնարավորինս լավ պատրաստվելու համար:


7. Հավաքականի փայլուն ելույթները: Հայաստանի ազգային հավաքականն այս տարի անցկացրեց ընտրական 4 հանդիպում: Եթե առաջինում մեր հավաքականը համառ պայքարում պարտվեց Իռլանդիայի հավաքականին, ապա 2-ռդ խաղում մերոնք շատ մոտ էին հաղթանակին, սակայն ձեռքից բաց թողեցին այն վերջին րոպեին Արարատ Առաքելյանի ձեռքով խաղի և նշանակված 11 մետրանոցի պատճառով: Իսկ հոկտեմբերին տեղի ունեցած 2 խաղերում Հայաստանի հավաքականը նախ փայլուն ոճով հաղթեց խմբի առաջատար Սլովակիայի, ապա և Անդորրայի հավաքականներին: Վերջին հանդիպման ընթացքում հավաքականի պատմության ընթացքում 100-րդ գոլի հեղինակ դարձավ Գևորգ Ղազարյանը, իսկ Հանրապետական մարզադաշտ եկած մարզասերների թիվն էլ ռեկորդային էր վերջին 3 տարիների համար: 


8. Մրցավարների որակազրկումը: Մի շարք խաղերում արձանագրված բազմաթիվ մրցավարական սխալներից հետո ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ընդունեց աննախադեպ որոշում, ըս որի բարձրագույն խմբի բոլոր մրցավարները որակազրկվեցին, իսկ հետագա խաղերի սպասարկումը վստահվեց առաջին խմբի և պատանեկան առաջնությունները սպասարկող մրցավարներին: Ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, այս որոշումն արդարացրեց իրեն, քանի որ առաջնության մնացած խաղերը, մի քանի բացառություններով հանդերձ, անցան առավել անաչառ և հանգիստ մթնոլորտում:


9. «Փյունիկի» 10-րդ անընդմեջ չեմպիոնությունը: Այս անգամ չեմպիոնության համար պայքարն ընթացավ գրեթե մինչև վերջին տուրը: Երկար ժամանակ «Բանանցը» գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, սակայն աստիճանաբար ձեռքից բաց թողեց իր առավելությունը, իսկ 26-րդ տուրի «Փյունիկի» հետ մրցավեճում, չօգտագործելով բազմաթիվ գոլային հնարավորություններ, վերջին վայրկյաններին գնդակ ընդունեց սեփական դարպասը և զրկվեց չեմպիոն դառնալու հնարավորությունից: Խաղը նշանավորվեց նրանով, որ մոտ 2 տարվա ընդմիջումից հետո Հայաստանի առաջնության հանդիպմանը ներկա գտնվեցին ավելի քան 5000 հանդիսականներ:


10. Կառլեն Մկրտչյանը՝ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: Ձայների բացարձակ մեծամասնությամբ 2010 թվականի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Կառլեն Մկրտչյանը, ով փայլուն մրցաշրջան անցկացրեց ինչպես հավաքականում, այնպես էլ «Փյունիկում»: Կառլենի նվաճումն արժևորվոմ է հատկապես այն հանգամանքով, որ խաղադաշտում իր զբաղեցրած դիրքի պատճառով նա այնքան էլ մեծ հնարավորություններ չունի աչքի ընկնելու: Չնայած դրան, Կառլենը դարձավ մի շարք վճռական գոլերի հեղինակ և լուրջ քայլ կատարեց ավելի բարձրակարգ ակումբ տեղափոխվելու ուղղությամբ: Այսքանը 2010 թվականի մասին:


Նյութը տրամադրել է Հայկ Կարապետյանի ֆուտբոլային բլոգը

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում