Ժիրինովսկին պաշտպանել է ռուսական ծագումով հայ պատգամավորին: ՌԴ Պետական դուման այսօր քննարկել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության անդամ Աշոտ Եղիազարյանին պատգամավորական անձեռնմխելիության մանդատից զրկելու հարցը։ Նրան մինչեւ 10 տարվա ազատազրկում է սպառնում։ ՌԼԴԿ նախագահ, Պետդումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է. «Եթե մեղավոր է, ապա հաճույքով համաձայնություն կտանք, բայց մեղք չկա, կան սովորական քաղաքական հայտարարություններ, որպեսզի խրտնեցնեն. հսկայական փողեր են վատնվել, եւ որպեսզի այդ ողջ գործընթացը գլուխ բերվի, համապատասխան մարդիկ համապատասխան աշխատասենյակներ անհրաժեշտ հսկայական գումարներն են տարել»,-հայտարարել է Ժիրինովսկին եւ հավելել. «Կարծում եմ՝ հայկական սփյուռքը հաշվի կառնի այդ խեղճ հայ պատանի որբին պաշտպանելու մեր դիրքորոշումը»։