«ՀԺ»-ն գրում է, որ երեկ՝ օրվա երկրորդ կեսին ՀՀԿ կենտրոնական գրասենյակի մոտ էին հավաքվել մի խումբ կանայք:
«Խումբը, ի դեպ, բավական մեծ էր: Բոլորը ձեռքներին մեծ-մեծ տոպրակներ կամ պայուսակներ ունեին: Մեր թղթակիցը փորձել է պարզել, թե ինչ հաշիվ է, կանանցից մեկն էլ պարզաբանել է, որ ՀՀԿ կանանց խորհուրդը իրենց երկու օրով տանում է Ծաղկաձոր՝ հանգստանալու:
Թե մինչև առաջիկա ընտրությունները էլ ինչ հնարքների կդիմի Հանրապետական կուսակցությունը՝ հանրության որոշ շերտերի համակրանքը շահելու համար, հայտնի չէ»,- հավելում է թերթը: