Ինչպես հաղորդում է РИА-Новости գործակալությունը, «ՅՈւԿՈՍ» ընկերության նախկին ղեկավար, հայտնի գործարար Միխայիլ Խոդորկովսկուն և նրա գործընկեր Պալտոն Լեբեդևին Մոսկվայի Խոմովնիսչեսկի դատարանը դատապարտեց 14 տարվա ազատազրկման:
Նա մեղավոր է ճանաչվել նավթի հափշտակման և հասույթի լվացման համար: Դատարանը նրանց նշանակել էր 13,5 տարվա ազատազրկում, սակայն քանի որ նախորդ դատավարությունից մնացել էր ևս կես տարի, ապա նրանց դատապարտման ժամկետը նշանակվեց 14 տարի:
Այս ժամկետը հաշվարկվելու է 2007թվից, երբ նրանց դեմ հարուցվել է երկրորդ քրեական գործը: Դատարանը նաև հաշվի է առել, որ Խոդորկովսկին և Լեբեդևը որոշ ժամանակ անցկացրել են քննչական մեկուսարանում:
Ըստ Խոդորկովսկու ներկայացուցիչների՝ գործարարը կարող է բանտից դուրս գալ միայն 2017թ.: