«Երկիր»-ը գրում է, որ երեկ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը, նեղվելով այն փաստից, որ Գյումրիի «գյուղապետը» փող չունի փողոցները մաքրելու համար, կոչ է արել համաքաղաքացիներին՝ «մարդա մի աման» աղ վերցնել և գնալ փողոցները աղապատելու:
««Գյումրու փողոցները աղ ենք ցանելու». այս առաջարկով «Ֆեյսբուքում» ստեղծված միջոցառումը բոլոր ցանկացողներին հրավիրում է Գյումրի՝ փողոցները «հալեցնելու»:
«Մեր գեղապետը փող չունի աղ առնի, ուզած-չուզած ես իմ գրպանից 1000 դրամ ծախսեցի աղի համար: Փողոցը հալելուց հետո, ճանապարհը մաքուր վիճակում կհանձնեմ Գյումրու համայնքին:
Փետրվարի 4-ին, ժամը 17:00-ին, ամեն մեկդ մարդ ա մի աման խոշոր աղով եկեք 10-րդ դպրոցի մոտ, որ մեր խեղճ ու կրակ քաղաքը հալեցնենք»,֊ գրված է միջոցառման էջում»: