Այսօր հայտնի է դարձել, որ Boney M խմբի մենակատար Բոբի Ֆարելը մահացել է Սանկտ Պետերբուրգի հյուրանոցի համարում: Մահվան պատճառները դեռ չեն ճշտվել: Որոշ տվյալներով, նա Ռուսաստանի երկրորդ մայրաքաղաք է ժամանել` մասնակցելու մասնավոր մի միջոցառման:
France Presse գործակալությունը հայտնում է, որ նրա մահվան տեղեկությունը հաստատել է նաև Ֆարելի գործակալ Ջոն Սեյնեն: