Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրման, նախագծերի համաձայնեցման, շինարարության և քանդման թույլտվության, ինչպես նաև շինարարության շահագործման փաստագրման ակտի տրամադրման կարգին, դիմումների և հայտերի ձևերին, դրանց կցվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին ծանոթանալու համար մեր համաքաղաքացիները կարող են օգտվել Երևանի պաշտոնական համացանցային կայքից (www.yerevan.am):