Կառավարության գործունեության լուսաբանումն արդեն խախտում է: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը`խոսելով կառավարության գործունեության իրազեկման մասին: Ըստ իրավապաշտպանի`
գործունեության լուսաբանումն արդեն խախտում է և նախընտրական քարոզչության մի մասն է կազմում է:
Հիշեցնենք, որ նախօրեին կառավարության նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը իր բացման խոսքում նշել էր, որ փետրվարի 1-ից զանգվածային լրատվական միջոցներով կառավարությունը սկսել է մի մեծ արշավ, որի նպատակն է էապես բարելավել պետության կողմից մատուցվող ծառայությունների որակը:
«Մեր քաղաքացիները պետք է իրազեկված լինեն շուրջ 18 գերատեսչությունների կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ, և մենք Համաշխարհային բանկի օժանդակությամբ սկսել ենք լայնածավալ իրազեկման ակցիա: Զանգվածային լրատվական միջոցները տեղեկացնելու են մեր քաղաքացիներին, թե ինչ նոր հնարավորություններ ենք նրանց համար ստեղծել, և ինչպես նրանք կարող են օգտվել այդ հնարավորություններից»,- ասել էր վարչապետը: