Արևմտյան դիվանագետներն ասում են, որ այն, որ Իրանը բացահայտ կերպով չի ցանկանում թույլ տալ, որ ՄԱԿ-ի տեսուչներն այցելեն Թեհրանի մոտ գտնվող ռազմական բազան, ապացուցում է, որ իրենց բարդ գործ է սպասվում` Իրանի միջուկային ծրագիրն ուսումնասիրելու առումով:
Reuters-ը գրում է, որ ՄԱԿ-ի տեսուչներն Իրանի մայրաքաղաքում տեղի ունեցած եռօրյա բանակցությունների ժամանակ փորձել են «Փարչին» ռազմական բազան մտնելու թույլտվություն ստանալ, բայց մինչ այժմ ոչ մի նշան չկա, որ Իրանը կարող է համաձայնել:
Ակնկալվում է, որ նոր բանակցությունները տեղի կունենան ավելի ուշ՝ այս ամիս:
Ատոմային Էներգետիկայի միջազգային գործակալությունը նոյեմբերին ներկայացրած զեկույցում մանրամասնորեն նկարագրել էր «Փարչին»–ը, որը պատճառ էր հանդիսացել, որ անհանգստություններ առաջանան նրա վերաբերյալ, որ Իրանի միջուկային ծրագիրը կարող է ռազմական նպատակներ ունենալ: Իրանը հերքում է այս մեղադրանքները: