Thursday, 25 04 2024
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների

Ոստիկանությունը հետևողական գործողությունների շարք էր մշակել. «Երկիր»-ի գլխավոր խմբագիր

Ոստիկանությունը հետևողական գործողությունների շարք էր մշակել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Երկիր» օրաթերթի գլխավոր խմբագիր Բագրատ Եսայանը`անդրադառնալով «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գևորգյանի կալանավորմանը:

Բագրատ Եսայանի համար հասկանալի չէ, թե ինչպես է ոստիկանությունը նրան հրավիրել բացատրություն տալու, իսկ հետո հետախուզում հայտարարել: Ըստ նրա` հասկանալի չէ նաև, թե ինչպես կարող է մարդը հինգշաբթի օրը ոստիկանների կողմից պահպանվող կառավարության շենքում լուսաբանել կառավարության նիստը և համարվի հետախուզման մեջ:

«Այստեղ ոստիկանությունը հետևողական գործողությունների շարք է մշակել, որը հնարավորություն կտա Հայկ Գևորգյանին կալանավորելու և մեկուսացնելու: Ես շատ կցանկանամ, որ դա իսկապես կապված չլինի նրա մասնագիտական գործունեությունը կասեցնելու հետ, իսկ ավելի պարզ՝ ազատ խոսքի արտահայտման իրավունքը սահմանափակելու հետ»,- նշեց Բագրատ Եսայանը: Ըստ նրա՝ եթե հարմար առիթ լիներ, ցանկացած ժամանակ կարող էին նույնն անել: Նրա համոզմամբ` պարզապես հիմա առավել նպաստավոր է, որովհետև առջևում նախընտրական շրջանն է, և երևի թե ավելի մեծ ուրախությամբ են դա անում:

Այն հարցին, թե ինչպես պետք է լրատվամիջոցներն աջակցեն հայտնի լրագրողին, պատասխանեց, որ բոլոր լրատվամիջոցների ղեկավարներն առնվազն կարող են երաշխավորական մի նամակ գրել, որով պահանջեն Հայկի խափանման միջոցի փոփոփոխություն: «Ես ինքս պատրաստ եմ այդ նամակի տակ ստորագրելու և երաշխավորելու, որպես այս երկրի քաղաքացի, որպես թերթի գլխավոր խմբագիր, որ նա չի խուսափի քննությունից և կներկայանա առաջին իսկ պահանջով»,- ասաց «Երկիր» օրաթերթի գլխավոր խմբագիրը:

Ըստ Եսայանի՝ եթե դա էլ չօգնի, ապա լրատվամիջոցների ղեկավարների հետ պիտի քննարկեն հետագա գործողությունների հարցը: Հիշեցնենք, որ այսօր առավոտյան կալանավորվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գևորգյանը: Նա այժմ պահվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում