Թել Ավիվի դատարանն այսօր մեղավոր է ճանաչել Իսրայելի նախկին նախագահ Մոսշե Կացավին բռնաբարության հոդվածով:
Մեկուկես տարի փակ լսումներից հետո և 4,5 տարի այն բանից, երբ առաջին անգամ հայտնի դարձավ այս գործի մասին, երեք դատավորներ որոշում կայացրին մեղավոր ճանաչել Կացավին բռնաբարության երկու փաստով: Դեպքերը տեղի են ունեցել1996-1999թթ., երբ Կացավը եղել է տուրիզմի նախարար։
Այս մասին հաղորդում է РИА-Новости գործակալությունը:
Նախկին նախագահին սպառնում է երկարատև բանտարկություն: