BBC հեռուստաընկերությունն Իրանին մեղադրում է պարսկական ծառայության իր աշխատակազմին զրպարտության կամ հարազատների ձերբակալության միջոցով վախեցնելու մեջ:
Associated Press-ը գրում է, որ BBC-ի գլխավոր խմբագիր Մարկ Թոմսոնն ուրբաթ օրը մեղադրել է Իրանի իշխանություններին ոտնձգությունների և անօրինական քայլերի մեջ:
Թոմսոնն իր հայտարարության մեջ ասել է, որ իր աշխատակազմի անդամների ընտանիքների անդամներին կալանավորում են, իսկ լրագրողների նկատմամբ բռնություններ են իրականացվում: Աշխատակազմի էլեկտրոնային հասցեները և սոցիալական ցանցի էջերը ենթարկվում են ցանցահենային հարձակումների , իսկ նրանց մեղադրում են չգործած ֆինանսական քրեական հանցանքների, սեռական ոտնձգությունների մեջ:
Դիվանագիտական հարաբերություններն Իրանի և Բրիտանիայի միջև վատացել են այն բանից հետո, երբ Արևմուտքն Իրանի նկատմամբ մի շարք պատժամիջոցներ է սահմանել` Թեհրանի միջուկային ծրագրի պատճառով: