Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Սյունիքի մարզպետը լրագրողին սպիտակ ներքնաշորով զրույցի է հրավիրել

Այսօր Լոս Անջելեսում հրատարակվող «Ժամանակ» օրաթերթի և «Առաջին լրատվական»-ի Լոս Անջելեսի թղթակիցը կապ է հաստատել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ և  փորձել մի քանի հարց ուղղել մարզպետին՝ 1918-1920 թվականների Սյունիքի պատմության թեմայով թեկնածուական աշխատանքի վերաբերյալ, սակայն Սուրեն Խաչատրյանը զրույցը այլ ուղղությամբ է զարգացրել:

 – Առաջին հերթին ուզում եմ շնորհավորել քո անցած տոները, հին տարին, նոր տարին, սուրբ զատիկը, սուրբ ծնունդը, բանակի տոնը: Դուք բարձրագույն  կրթություն ունե՞ք:

  Գիտական աշխատանք եք գրել, ուզում եմ մի քանի հարց տալ…

 – Իսկ չի՞ լինի անձնականից խոսանք: Երևի ավարտել եք համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը, ամուսնացած չեք:

Ինչո՞ւ եք խուսափում իմ հարցերից:

– Ես ոնց որ սիրահարվել եմ, կլինի՞ դուրս գաս խմբագրությունից զանգես, խոսենք: Ի՞նչ կոշիկի համար ես հագնում:

Ինչո՞ւ, կոշիկներ եք ուզում ուղարկել ինձ համար:

– Այո, այո այո: (Ծիծաղում է)… Չէ՛, որ բոյդ որոշեմ, 1,80, ինչքա՞ն ա բոյդ:

– Հուսախաբ պետք է անեմ, շատ բոյով չեմ:  Ձեր ճաշակով չեմ:

– Իսկ կաբլուկներ որ հագնում ես,  չե՞ս դառնում 1,80, էլի չե՞ս հասնում, որ կաբլուկներ ես հագնում:

– Չէ՛, չեմ հասնում:

– Բոյը կապ չունի, Անի ջան, կարևորը հոգին ա, հոգին մաքուր լինի, սիրտդ բաց լինի: Դե ես ոնց որ սիրահարվել եմ, Անի ջան: Ինձ այնքան դուր եկավ ձեր ձայնը, ձեր հեռախոսով զանգեք խոսենք, գուցե մեր մոտ մի բան ստացվի:

– Ձայնից ինչպե՞ս սիրահարվեցիք:

– Աստղը չգիտեմ որտեղից, ձեզ մոտ գիշեր, մեզ մոտ ցերեկ, ձայնը ինձ այնքան դուր եկավ, խնդրում եմ ձեր անձնական հեռախոսից զանգեք ինձ, Անի ջան, խոսանք հա՞: Գուցե մեր մոտ մի բան ստացվի: Շատ հաճելի ձայն ունեք, մնացածների նման չի:

– Բայց բոյը համապատասխան չի:       

– Դե ասել ես, որ բոյը 1,20 ա, ոչինչ կաբլուկներով մեկ ու հիսուն կդզենք: Շան տարում եք ծնվել, շները շատ հավատարիմ են, կապ չունի, հետո ինչքան էլ կոլոտ լինես, ձայնդ տեղը փակում ա, այնքան անուշ ձայն  ունես… հասի տուն ծնողներիդ հետ զանգեք ինձ, կարևոր բան ունեմ ասելու:

– Եկեք անցնենք հարցերին, պարոն Խաչատրյան:

– Ինչքա՞ն են էդ հոդվածի համար քեզ տալու: 

– Այնուամենայնիվ հարց ունեմ Ձեզ:

– Հոգնացնում ես արդեն, քեզ ասում եմ տանից զանգի, մամադ, պապադ որ ներկա լինեն, եթե բարեկամներ ունես, բարեկամներիդ էլ բեր, միկրաֆոնը միացրու խոսենք:

– Ի՞նչ ունեք ծնողներիս ասելու:

– Կասեմ կլսես, միայն իրենց ներկայությամբ կարամ խոսամ ու քո հարցերին պատասխանեմ: Անի, կամպյուտր ունե՞ս, կարա՞նք իրար հետ սկայպով խոսանք: Մենակ ներքնաշորերդ սպիտակ կհագնես էլի:

– Իսկ Դուք ընտանիք չունե՞ք:

– 100 հատ ընտանիք ունեք, դուք էդ ձեր դրսերում, ձեր էդ ամերիկացիները, ի՞նչ կա դրամ մեջ որ, թուրքերի հետ են աշխատում, թուրքերի հետ են քնում, ամուսնանում, բան անում:

– Բազմակնությանը կո՞ղմ եք:

– Չէ, Անի ջան, դու ես ինձ դուր եկել, ես բազմակնությանը կողմ չեմ, բայց ձեր ձայնը ինձ շատ դուր եկավ, աշխատավայրից դուրս արի, որ քո հետ ավելի ազատ խոսամ էլի մեր հետագա անելիքների մասին:

Պարոն Խաչատրյան, ինչի՞, կարող է հասնեք Միացյալ Նահանգնե՞ր:

– Քո խաթր, եթե հանկարծ դուրս եկավ, անպայման, իհարկե կգամ, բայց տոմսը դու պտի առնես:

– Պարոն Խաչարյան, ամբողջ Սյունիքի մարզը Ձերն  է, ինձնի՞ց եք տոմս ուզում:

– Ցավդ տանեմ, սաղ Լոս Անջելեսը, քո հեռախոսազանգերը… ինչ ես խոսում…

– Հասկացա, Դուք այդպես եք հարստացել, Սիլվա Համբարձումյանի հետ միջադեպն էլ եթե հիշենք…

– Դու ոնց որ սկսում ես իմ դուրս չգալ, զանգի էսօր մենք ուրիշ բան ունենք խոսալու, հետո նենց ըլնի, որ մամադ, պապադ կողքդ ըլնեն, ես ուզում եմ ծնողներիդ հետ խոսել, ուզում եմ իրանք կողքդ ըլնեն:                                                                                                                            

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում