Friday, 19 04 2024
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով

Այսօր Սուրբ Սարգսի տոնի աղի բլիթ ուտելու օրն է

Սկզբունքորեն, Սուրբ Սարգսի տոնը հայոց մեջ ամենաժողովրդական, սիրված տոներից է։ Սուրբ Սարգսի հետ կապված որոշ ծեսերից ամենից հայտնին աղի բլիթի պատմությունն է, որն ուտում են ուրբաթ լույս շաբաթ գիշեր։ Սիրահարները կամ չսիրող, սակայն ամուսնանալ ցանկացող երիտասարդները աղի բլիթ են կերել ու երազում փորձել են տեսնել իրենց երկրորդ կեսին։ Լրագրողների հետ հանդիպմանը այս մասին ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը՝ անդրադառնալով սիրահարների բարեխոս սուրբ Սարգսի տոնին։

Ազգագրագետի խոսքով, սակայն, աղի բլիթը խնդիրն ինքնին չէր լուծում՝ պետք էր 3 օր ծոմ պահել, 5 օր՝ պաս։

«Սուրբ Սարգսի տոնին նախորդում է Առաջավորաց պահքը, որն ունի մեր մյուս պասերից դուրս մի առանձնահատկություն։ Սովորաբար պասերին չեն ուտում միայն կենդանական ծագման ուտեստներ, այս պասին արգելվում էր ուտել փոխինդ և աղանձ, քանի որ Սուրբ Սարգիսը փրկվել է սովից աղանձի ու ցորենիշնորհիվ, ու մարդիկ չէին ուտում այդ սնունդը՝ ի նշան նրան զորակցության ու համակրանքի»,- նշեց ազգագրագետը։

Սուրբ Սարգսի կերպարը կորցնելով՝ ըստ ազգագրագետի, մենք կորցնում ենք արժանապատվության, առաքինության, բարության, դրական արժեքների խտացած կերպարի վերաբերյալ մեր պատկերացումը։

Ինչ վերաբերում է կաթոլիկ աշխարհում տարածված՝ սիրեցյալների հովանավոր Վալենտինի տոնին, ապա, ըստ նրա, սկզբունքորեն այստեղ տարբերություն չկա, սակայն սիրո զորավարի կերպարը խիստ առանձնացել, էթնիկացել է մնացյալ աշխարհից։

«Վալենտինը ընդհանուր քրիստոնեական աշխարհում ընդունված կերպար է, և հիմա նրա կերպարը դուրս է մղում Սուրբ Սարգսին, որը հիմա ավելի շատ ընկալվում է որպես գավառական, գյուղական, հետամնաց երևույթ։ Եթե այս առումով վերցնենք՝ Վալենտինը հետ է թողնում Սուրբ Սարգսին։ Վալենտինն ավելի մոդեռն է, այս ծեսը անցել է էվոլյուցիա, անցել է 20-րդ դարով և վերցնել այդ արժեքները՝ բացիկներ, ժամանակակից կենցաղին հարիր տարրեր»,- հավելեց ազգագրագետը՝ ցավով նշելով, որ Սբ Սարգսի տոնը մոռացվել է մի շարք պատճառներով՝ չի զարգացել նրա ծիսակարգը ժամանակի մեջ։

«Տոնի ծիսակարգը մնացել է անցյալում, մի տեսակ հակոտնյա է դառնում ժամանակակից ճաշակին, պահանջներին, ու մոդեռնացված Վալենտինը հնացած Սուրբ Սարգսի նկատմամբ հայտվում է շահեկան վիճակում»,- հավելեց ազգագրագետը։

Նրա խոսքով՝ եթե 1500 տարի մեր ժողովուրդը կարողացել է պահպանել այս կերպարը, բերել-հասցրել, և նա ունեցել է իր շոշափելի դերը մեր արժեքային համակարգի ձևավորման վրա, ապա «դավաճանություն» կլինի, եթե Սուրբ Սարգսին դուրս մղենք մեր կյանքից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում