Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի բարձր ճնշման դաշտի դաշտի ազդեցությամբ:
«Առաջին լրատվական»-ը «Մետեո Թի Վի»-ից տեղեկանում է, որ փետրվարի 4-ին և 5-ին ամբողջ հանրապետությունում կդիտվի առանց տեղումների եղանակ, տեղումները կպահպանվեն միայն Սյունիքում և Արցախում` տեղ-տեղ թույլ տեղումներ առավելապես երեկոյան ժամերին: Օդի ջերմաստիճանը փետրվարի 4-ի գիշերը կնվազի ևս 1-3 աստիճանով: Լեռներում և լեռնանցքներում հնարավոր է քամու ուժգնացում մինչև 20մ/վրկ, հնարավոր է բուք, ավտոճանապարհներին ցածր տեսանելիություն:
Անկախ տեղումների առկայությունից կամ բացակայությունից՝ ձյան բերվածքների հետևանքով հնարավոր է մերկասառույց։
Քամու ուժգնությունը լեռներում և լեռնանցքներում կհասնի 18-20մ/վրկ, քամու առկայության պարագայում կդիտվի բուք, ավտոճանապարհներին ցածր տեսանելիություն, մերկասառույց, տեղացող առատ ձյան հետևանքով` դժվարանցանելիություն:
Փետրվարի 4-ին Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Հնարավոր է մառախուղ: Հավանական է մերկասառույցի առաջացումը:
Օդի ջերմաստիճանը գիշերը բարձրադիր վայրերում կլինի -9-11, ցածրադիր վայրերում` -10-13; ցերեկային ժամերին 0-2, երեկոյան -3-5: