Ռուսական Интерфакс գործակալության փոխանցմամբ՝ Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել է, որ Թեհրանը տեղիք չի տա Արևմուտքի ճնշմանը և չի դադարեցնի իր միջուկային ծրագիրը:
Խամենեին նաև ԱՄՆ-ին կոչ է արել հրաժարվել Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու գաղափարից. «Երբ դրա կարիքը զգացվի, մենք կանցնենք սպառնալիքների մարտավարությանը՝ ի պատասխան պատերազմի սանձազերծման և իրանական նավթի վրա բեռնարգելքի սահմանման արևմտյան սպառնալիքների»: