Իրանական IRINN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել է, որ Իրանը չի միջամտում Բահրեյնի ներքին գործերին.
«Եթե Իրանը միջամտեր Բահրեյնի գործերին, ապա իրավիճակը կատարելապես այլ կլիներ: Եթե մենք մասնակցում ենք որևէ գործընթացի, ապա մենք դա խոստովանում ենք: Օրինակ, 33-օրյա պատերազմի (2006 թվական, Իսրայելն ընդդեմ Լիբանանի) ժամանակ մենք հանդես ենք եկել Իսրայելի դեմ»:
Հիշեցնենք, որ Բահրեյնում զանգվածային հուզումները մեկնարկել են նախորդ տարվա գարնանը: Դրանց արդյունքում զոհվել է մի քանի տասնյակ մարդ, իսկ ձերբակալված ցուցարարների թիվը անցել է 1000-ի սահմանագիծը: Չնայած Բահրեյնի բնակչության մեծ մասը շիաները են, իշխանությունը պատկանում է սուննի փոքրամասնությանը:










































