Իտալական «Յուվենտուս»-ի նախկին սպորտային տնօրեն Պիերպաուլո Մարինոն հայտարարել է, որ ակումբն արդեն փոխհամաձայնության է եկել «Ֆիորենտինա»-ի և Իտալիայի հավաքականի հարձակվող Ջիլարդինոյի հետ: «Ջիլարդինոն կխաղա «Յուվենտուս»-ում, բայց տեղափոխությունը կկայանա ամռանը: պայմանագրի հետ կապված բոլոր հարցերը լուծված են: «Մանուշակներ»-ն արդեն նրան փոխարինող են փնտրում»: Մարինոն տեղեկացրեց նաև, որ մոտ ժամանակներում «Ֆիորենտինա»-ն կգնի Ֆլորո Ֆլորեսին: