Մեծ Բրիտանիայում գրանցվել է որովայնային սալմոնելյոզի համաճարակ (սուր աղիքային հիվանդություն), որի հետևանքով մեկ մարդ մահացել է, 30-ը տեղափոխվել են հիվանդանոց: Այս մասին հաղորդում է բրիտանական The Telegraph-ը:
Ըստ պարբերականի՝ Բրիտանիայի սննդային ստանդարտների գործակալության տվյալներով՝ ամենայն հավանականությամբ, վարակի աղբյուր է եղել ձմերուկը: Հիվանդության դեպքեր են գրանցվել նաև Գերմանիայում: Մինչ այս պահը բակտերիան կրող մթերքի անունը հայտնի չէ, սակայն իշխանությունները խորհուրդ են տալիս բնակիչներին օգտագործելուց առաջ լավ լվանալ մրգերն ու բանջարեղենը:
Թերթը գրում է, որ վարակվածների երեք քառորդը կանայք են: Տուժածների մեջ կա վեցամսական մի երեխա:
Հիշեցնենք, որ անցյալ տարի Եվրոպայում զանգվածային թունավորումներ գրանցվեցին, որի աղբյուրը, ինչպես պարզվեց, վարունգներն էին: Իսկ սեպտեմբերին ԱՄՆ-ում դդումից թունավորումների պատճառով մահացավ 16 մարդ:










































