ՄԱԿ-ը հայտարարել է, որ Սոմալիում 2011 թ. հուլիսին հայտարարված սովը պաշտոնապես ավարտվել է:
Ինչպես հաղորդում է BBC-ն, կազմակերպության տվյալներով՝ դրությունը բարելավվել է շնորհիվ առատ բերքի և մեծ չափերի հասնող մարդասիրական օգնության:
Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ը զգուշացնում է, որ դեռ վաղ է հուսադրող եզրակացություններ անել, քանի որ Սոմալիի բնակչության շուրջ մեկ երրորդին նախկինի պես օգնություն է անհրաժեշտ:
Անցյալ ամիս ՄԱԿ-ի Սոմալիի բաժնի ղեկավար Մարկ Բոուդենը հայտնեց, որ հուլիսից սկսված սովի հետևանքով մահացել է 1000 մարդ: