Thursday, 25 04 2024
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է

Հայ-ադրբեջանական կինոկրքեր

«Ընդհատված երգը» ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Աշոտ Պողոսյանը հանդես է եկել հայտարարությամբ` հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին առաջին գեղարվեստական կինոնկարի դեմ Ադրբեջանի կողմից չդադարող քարոզչության վերաբերյալ: Հայտարարության մեջ ասվում է.

«Դեկտեմբերի 29-ին ադրբեջանական առաջատար լրատվամիջոցները տարածեցին «Տեղեկատվական խաղաղությանն աջակցման ադրբեջանական ասոցիացիա» կոչեցյալ կազմակերպության հայտարարությունը, որում այդ ասոցիացիան «կոչ է անում միջազգային հանրությանը պահանջել անհապաղ դադարեցնել «Ընդհատված երգը» ֆիլմի նկարահանումները»: Ասոցիացիայում կարծում են, թե «ֆիլմի դուրսբերումը արտերկրի մեծ էկրաններին կխոչընդոտի հայ-ադրբեջանական հարաբերությունների խաղաղ կարգավորման գործընթացին» (տե՛ս` http://1news.az/society/20101229011240612.html):
Մենք ստիպված ենք հերթական անգամ հիշեցնել իրականությունն աղավաղելուն սովոր ադրբեջանական կողմին, որ, սցենարի համաձայն, «Ընդհատված երգը» հոգեբանական դրամայում միևնույն հորի մեջ հայտնված հայն ու ադրբեջանցին իրենց հուզող խնդիրների շուրջ բանավիճելով պարզապես պաշտպանում են իրենց տեսակետները, փորձում դիմացինին ներկայացնել ճշմարտության մասին սեփական պատկերացումները: Հայ-ադրբեջանական ներկայիս հարաբերություններին վերաբերող առաջին գեղարվեստական ֆիլմում ծավալվող առողջ բանավեճը չափազանց պահանջված է մեր օրերում, իսկ «Ընդհատված երգի» ստեղծման լուրին հաջորդած ադրբեջանական հիստերիան կարելի է դիտարկել որպես հայերի կողմից նկարահանվող ֆիլմի հանդեպ անհանդուրժողականության դրսևորում:
Մենք հավատարիմ ենք մնում «Ընդհատված երգի» պրեմիերան աշխարհի բազմաթիվ երկրներում անցկացնելու գաղափարին, որի իրականացման համար արդեն հունվարին հայտարարվելու է միջոցների հավաքմանն ուղղված ակցիաների շարք:
Օգտվելով առիթից, ստեղծագործական խումբը շնորհավորում է բոլորին Նոր տարվա առթիվ: Թո՛ղ գալիք տարում բոլոր խնդիրներն ու հակամարտությունները գտնեն իրենց լուծումը»:

Հիշեցնենք, որ «Ընդհատված երգը» հոգեբանական դրաման նկարահանվում է ռուսաստանյան կինեմատոգրաֆիական բուհերի շրջանավարտ 21-30 տարեկան մի շարք մոսկվայաբնակ հայերի կողմից: Պրեմիերան տեղի կունենա 2011թ. գարնանը: Ֆիլմի ռեժիսորն է Արիկ Մանուկյանը, պրոդյուսերը` Աշոտ Պողոսյանը:
Կինոնկարի կարգախոսն է` «Ցանկացած պատերազմի նպատակը խաղաղությունն է»:

Լուսանկարում` կադր ֆիլմից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում