ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ի, ժամը 11.00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ձնաբքի և մերկասառույցի հետևանքով փակ են Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն-Մադինա գյուղերի ավտոճանապարհները և Սելիմի լեռնանցքը` Գեղարքունիքի մարզի կողմից:
Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի, Կարմրաշեն, Ոսկեթաս, Զովասար, Գառնահովիտ, Արայ, Վարդենուտ, Ճարճակիս գյուղերի, Շիրակի մարզի Գյումրի–Կապս ավտոճանապարհները:
Վրաստանի Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհահատվածի մաքրման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են եղանակի վտթարացման և ձնահյուսի պատճառով: