Այսօր ՀՀԿ-ում Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ շտաբի հերթական նիստն է կայանալու:
«ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀԿ շտաբի նիստերին հիմնականում մասնակցում են միայն Աբրահամյանի յուրային պատգամավորներն ու նախարարները, իսկ ՀՀԿ խորհրդի անդամներից շատերը պարզապես չեն իմանում՝ ինչ Է կատարվում շտաբում:
«Ավելին, տեսակետ կա, որ ՀՀԿ շտաբում այսօր հավաքված են ազգի բարձրաստիճան գործազուրկներն ու ՀՀԿ-ից քշվածները: ՀՀԿ-ից շտաբի նիստի մասին լուրերը պաշտոնապես ճշտել չհաջողվեց, քանի որ Էդուարդ Շարմազանովը տարբեր առիթներով հայտարարել է, թե ՀՀԿ շտաբ չի գործում, և այն կձևավորեն միայն ԸՕ նախատեսած ժամկետներում»,- հավելում է թերթը: