Հյուսիսային Կորեան պատրաստ է անհապաղ բանակցություններ սկսել Հարավային Կորեայի հետ, եթե Սեուլը ընդունի որոշ նախապայմաններ: Այս մասին Հյուսիսային Կորեայի ռազմական պաշտոնյան հինգշաբթի օրը հայտնել է Associated press-ին:
Հյուսիսային Կորեայի Ազգային պաշտպանության կոմիտեում աշխատող Ռի Սոն Գուոնն ասել է, որ Հարավային Կորեան դեռ պետք է ապացուցի, որ անկեղծորեն պատրաստ է երկխոսության:
Այս մեկնաբանությունները Փխենյանի կողմից արվել են այն բանից հետո, երբ չորեքշաբթի օրը ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան ասել էր, որ իրենք պատրաստ են բանակցել Հյուսիսային Կորեայի հետ, եթե Փխենյանը նախապես բարելավի հարաբերությունները Սեուլի հետ: