Ըստ Եգիպտոսի առողջապահության համակարգի պաշտոնատար անձի՝ ոստիկանությունը Սուեզում կրակել և սպանել է երկու ցուցարարի: Վերջիններս մասնակցում էին ֆուտբոլային խաղից հետո 74 մարդու մահվան պատճառով սկսված ցույցերին: Մարզական այս ճգնաժամը Եգիպտոսում վերածվում է քաղաքական նոր ճգնաժամի:
Associated Press-ի հաղորդմամբ՝ ցուցարարները մեղադրում են ոստիկանությանը Պորտ Սայիդում ֆուտբոլային խաղից հետո սկսված ապստամբությունը վերահսկել չկարողանալու մեջ: Ցուցարարները ոստիկանության վրա քարեր են նետել, ինչին ի պատասխան՝ ոստիկանությունը արցունքաբեր գազ է բաց թողել: Հարյուրավոր մարդիկ բժշկական օգնության կարիք են ունեցել:
Ականատեսների վկայությամբ՝ Սուեզի ցույցին ավելի քան 3000 մարդ է մասնակցել:








































