ԱՄՆ-ն կոչ է արել Մյանմարին զբաղվել էթնիկական բռնությունների հարցով և ընդունել միջազգային դիտորդների, որպեսզի երաշխավորվի գալիք ընտրությունների արդարությունը:
Ինչպես հայտնում է AFP-ն, ԱՄՆ պաշտոնյան հայտնել է, որ Բարաք Օբամայի վարչակազմը ցանկանում է ավելի սերտ կապեր ունենալ նախկին Բիրմայի հետ և գովաբանել է կառավարության կողմից վերջերս իրականացված բարեփոխումները` ներառյալ քաղբանտարկյալների ազատ արձակումը:
Այնուամենայնիվ, ըստ մարդու իրավունքների քարտուղարի օգնական Մայքլ Փոսների՝ Կաչինում տեղի ունեցած բռնությունները ցույց են տալիս, որ մարդու իրավունքները դեռևս ոտնահարվում են, և երկրում խախտվում են միջազգային մարդասիրական մի քանի օրենքներ: