Միասեռական զույգերը և նրանց աջակիցները հրճվանքի մեջ էին, երբ Վաշինգտոնի նահանգային Սենատը ընդունել էր միասեռականների ամուսնությունն օրինականացնող օրինագիծը: Սակայն օրինագծին դեմ անձինք արդեն քննարկում էին, թե ինչպես կարելի է պայքարել դեռևս չընդունված օրենքի դեմ:
Հիշեցնենք, որ Սենատն օրինագիծն ընդունել էր 28 կողմ և 21 դեմ ձայներով` սրանով դեմ գնալով կրոնական հաստատություններին, որոնք դեմ են օրինագծի ընդունմանը:
Associated press-ը հաղորդում է, որ այժմ օրենքի դեմ պայքարողները փորձում են ամեն ինչ անել դրա հնարավոր ընդունումը կանխելու համար: Նրանք գտնում են, որ ամուսնությունը մի կապ է, որը կարող է լինել միայն տղամարդու և կնոջ միջև:
Ամուսնությունների ազգային կազմակերպությունը, որը նույնպես դեմ է օրենքի ընդունմանը, խոստացել է ֆինանսական օգնություն տրամադրել օրենքի դեմ պայքարողներին: